27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը։
«Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- մանրամասնել է Ավետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հրազենային թեթեւ վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։