կարևոր
1240 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-23 19:21

Արդեն ինը օր է Սյունիքից կորած զինծառայողներից տեղեկություն չկա

Արդեն ինը օր է Սյունիքից կորած զինծառայողներից տեղեկություն չկա

Արդեն 9 օր է, ինչ Սյունիքից կորած զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։ Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնել են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Զինծառայողներից դեռ տեղեկություն չկա: Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հաղորդել են գերատեսչությունից։

Հայտնի է նաև, որ անզեն զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը․

 «Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը: Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը նույնպես քննարկվում է»,- տեղեկացրել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ: ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նրանք եղել են անզեն։