կարևոր
622 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-23 18:59

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան

Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ-գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ Օհանյանի նրանք պատգամավոր են և անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

«Այսօրվա իշխանությունն է խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին և, ըստ էության, ընտրություններից հետո, երբ մենք ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, բազմաթիվ խախտումներ, նաև վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք արդեն ընտրվել են պատգամավոր, գնալ կեղծ քրեական գործեր կազմելուն, դա անընդունելի է այս հասարակության մեջ»,- ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում:

«Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին նրա համար, որ Սյունիքը առաջինը ըմբոստացավ եւ ոչ ասաց պարտվող իշխանությանը»,-նշեց Օհանյանը։

Հիշեցնենք, որ այս պահին իրականացվում է ատորագրահավաք Երևանում` ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի։