կարևոր
1750 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-23 18:47

Այս իշխանությունը պետականության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունը պետականության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունը պետականության, սահմանադրության եւ օրինականության հետ որեւէ առնչություն չունի եւ քաղաքական հետապնդում է Սյունիքի համայնքապետերի դեմ։ Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի ստորագրահավաքի ժամանակ։

«Այն ինչ հիմա տեղի է ունենում դրա մասին իշխանությունը հայտարարել էր նախընտրական շրջանում։ Նրանք 2 նպատակ ունենք․ նախ իշխանության մոտեցումը ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքին․ նրանք փորձում են կոտրել Սյունիքի դիմադրողականությունը, քանի որ այն պատրաստվում են հանձնել, և 2-րդ քաղաքական հետապնդմամբ նրանք փորձում են վախեցնել մարդկանց։ Հայաստանում երբեք նման խայտառակ իրավիչակ չի եղել և սա այս իշխանության դեմքն է»,-նշել է Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այս պահին իրականացվում է ատորագրահավաք Երևանում` ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի։