կարևոր
100 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-23 17:31

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 811 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 811 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 811 նոր դեպք է գրանցվել։

Ներկայումս Ռուսաստանում բուժում է ստանում 476 222 մարդ: Կորոնավիրուսից բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 22 547-ով: Ընդհանուր ապաքինվել Է 5 450 004 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մակարդակ: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 795-ով:

Վարակից մահացել է 152 296 հիվանդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 425-ով՝ մեկ օր առաջվա 4 287-ի դիմաց: Քաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 1 481 296 վարակված: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,32 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել է 107 մահացու վախճան, ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել է 24 898 մարդ կամ հիվանդացածների 1,68 տոկոսը: