կարևոր
313 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-23 14:46

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 460 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 460 նոր դեպք

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 460 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 398 081 է: 

Նախօրեին կատարվել է 38 945 թեստ, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1082 վարակակիր: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 370 565 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 5 656:

Վրաստանում 1 օրում պատվաստվել է 8286 մարդ, ընդհանուր հաշվով երկրում իրականացվել է 391 781 պատվաստում: