կարևոր
1648 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-23 13:47

Էն, ինչ թողեցինք Ձեր ուսերին, Ձեր երեխեքին չթողնեք. 44-օրյա պատերազմի մասնակիցը որդուն բանակ է ճանապարհում

Էն, ինչ թողեցինք Ձեր ուսերին, Ձեր երեխեքին չթողնեք. 44-օրյա պատերազմի մասնակիցը որդուն բանակ է ճանապարհում

44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Խաչատրյանը որդուն բանակ է ճանապարհում, այս առիթով նա նշել է, որ տղային միայն մեկ ցանկություն ունի՝ հաղթական պատերազմ։

«Բարի ծառայություն չեմ ցանկանում տղես, մեջիդ չարությունը թշնամուդ բաժին կհանես։

Անփորձանք ծառայություն էլ չեմ կամենում։ Փորձանքը տգիտության հետևանք է... երկու տարի ունես ամեն օր ու ժամ սովորելու և հմտանալու համար։

Խաղաղ երկինք էլ չեմ ցանկանում, երկինքդ պետք ա մշտապես պաշտպանված լինի։

Քեզ մի ցանկություն ունեմ միայն՝ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ....
Էն, ինչ թողեցինք Ձեր ուսերին, Ձեր երեխեքին չթողնեք....
Պատվով գնաս, Փառքով հետ գաս ՏՂԵՍ»,– գրել է նա։