կարևոր
202 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-23 12:45

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 90 դեպք, 4-ը՝ ընտանեկան բռնության

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 90 դեպք, 4-ը՝ ընտանեկան բռնության

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման` 13, անձնական ունեցվածքի գողության` 7, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, ինքնիրավչության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների, սպանության սպառնալիքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: