կարևոր
523 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-23 11:48

Կայացել է ՀՅԴ Երեւանի Քաղաքային ժողովը, ընտրվել է նոր Քաղաքային կոմիտե

Կայացել է ՀՅԴ Երեւանի Քաղաքային ժողովը, ընտրվել է նոր Քաղաքային կոմիտե

Սույն թվականի հուլիսի 16-17-ը գումարվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի կառույցի Քաղաքային 26-րդ հերթական ժողովը։ Ժողովն անդրադարձ կատարեց Քաղաքային կոմիտեի երկամյա աշխատանքներին եւ նախանշեց առաջիկա երկու տարիների գործունեության ուղեգիծը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Քաղաքային կոմիտեն։

Ժողովը քննարկեց Երեւան քաղաքում տիրող իրավիճակը եւ որոշեց Երեւանի ու երեւանցիների խնդիրները շարունակաբար բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ քաղաքային իշխանությունները տեր կանգնեն իրենց պատասխանատվություններին։

Քննարկումների ավարտին ժողովն ընտրեց նոր Քաղաքային կոմիտե հետևյալ կազմով՝ Սարգիս Կարապետյան (ներկայացուցիչ), Ժիրայր Պէօճէքեան (նախագահ), Մեղրիկ Ճուլհայեան, Դավիթ Նավոյան, Արտակ Աղբալյան, Արմեն Հարությունյան, Արմեն Մուշեղյան, Սեւան Արթին, Կարին Հովսեփեան, Մհեր Սահակյան եւ Հովհաննես Գասպարյան։