18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հուլիսի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին. հայտնում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը ահազանգել է հիվանդանոց, սակայն բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: