կարևոր
67 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-23 11:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 221, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 221, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 221 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 382-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4579 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հուլիսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1113 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5692-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 120 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 796, փաստացի բուժվողներինը՝ 3894 (մեկ օրում ավելացել է 97-ով): Մեկ օրում արվել է 5653 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 293 032 թեստ: