կարևոր
2548 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-23 10:08

Փաշինյանը կազատվի Վահրամ Դումանյանից, ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուն դերասան Արթուր Մանուկյանն է․ «Իրավունք»

Փաշինյանը կազատվի Վահրամ Դումանյանից, ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուն դերասան Արթուր Մանուկյանն է․ «Իրավունք»

«Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռևս նաև պատգամավոր Արթուր Մանուկյանը, որը 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, այս անգամ որոշել է իր տեղը զիջել առավել հմուտ և փորձառու քաղաքական գործիչների։ Համենայնդեպս, դերասանն իր նեղ շրջապատում այդպես է ասում։

Ավելի վաղ «Իրավունքը» գրեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում, իսկ ահա Փաշինյանը որոշել է ազատվել Դումանյանից։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, թե ով պետք է փոխարինի Դումանյանին։ ԿԳՄՍ-ի մեր աղբյուրների պնդմամբ՝ նախարարի հավանական թեկնածուն դերասան, ռեժիսոր, երաժիշտ Արթուր Մանուկյանն է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։