կարևոր
1213 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-23 09:15

Այսօր հուլիսի 23-ն է․ 1985 թ. այս օրը ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ Ամիգան

Այսօր հուլիսի 23-ն է․ 1985 թ. այս օրը ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ Ամիգան

Հուլիսի 23, տարվա 204-րդ (նահանջ տարիներին՝ 205-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 161 օր։

  • 1298 թ. – սպանվեց Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Թորոս Գ-ն (ծն. 1270 թ.)։
  • 1812 թ. – տեղի ունեցավ Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն Ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից էր։
  • 1881 թ. – ստեղծվեց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան։
  • 1948 թ. – մահացել է Դեյվիդ Ուորկ Գրիֆիթը, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ (ծն. 1875 թ.)։
  • 1985 թ. – ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ Ամիգան։
  • 1989 թ. – ծնվել է Դենիել Ռեդքլիֆը, անգլիացի դերասան, հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում։
  • 1992 թ. – Աբխազիան հայտարարեց իր անկախությունը Վրաստանից։
  • 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գրավեցին Աղդամ քաղաքը։
  • 1995 թ. – հայտնաբերվեց ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը։