կարևոր
301 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 23:55

Հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում հուլիսի 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:  Գիշերը կդիտվի +24, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +32 աստիճան ջերմություն։