կարևոր
1060 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 23:29

Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին խաչքար և ցայտաղբյուր է բացվել

Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին խաչքար և ցայտաղբյուր է բացվել

Գյումրու Ղանդիլյան փողոցում այսօր բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորներ Գագիկ Լևոնի Դավոյանի և Երվանդ Վազգենի Գևորգյանի հիշատակի խաչքար և ցայտաղբյուր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Գագիկն այսօր կդառնար 21 տարեկան, բայց հանուն հայրենիքի հերոսի նման ընկել է Վարանդայում 44-օրյա պատերազմի ժամանակ, Երվանդը նահատակվել է Հադրութում հոկտեմբերի 10-ին։