19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Հյուսիսային Կիպրոսի լքված Վարոշա բնակավայրի վերաբացման ու վերաբնակեցման մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունը խորապես մտահոգել է նաեւ Մեծ Բրիտանիային:
Թագավորության արտգործնախարարության հայտարարությունում ասվում է, որ այդ Էրդողանի հայտարարությունը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին ու Անվտանգության խորհրդի նախագահի 2020-ի հոկտեմբերի 8-ի հայտարարությանը, որը Թուրքիային կոչ է անում դադարեցնել իր գործողությունները Վարոշայում:
Մեծ Բրիտանիան կոչ է արել բոլոր կողմերին չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խաթարում են Կիպրոսիկարգավորման գործընթացը կամ սրում են լարվածությունը կղզում: Բացի այդ, պաշտոնական Լոնդոնից տեղեկացրել են, որ այդ հարցը շտապ կքննարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամ պետությունների դիվանագետների հետ: