կարևոր
304 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 22:22

Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Ford Focus  մակնիշի ավտոմեքենայի վրա, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի, կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք մինչ փրկարարների ժամանումը, ավտոմեքենայի վրայից ծառի որոշ հատվածներ էլեկտրական սղոցով հեռացրել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Տեղում պարզվել է,  որ ավտոմեքենայի վարորդը Ջուլիետա Մ.-ն է: