Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։ Այս մասին գրել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նա մասնավորապես նշել է․
«Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին։
Հիշեցնեմ՝ Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր։
Արձանագրենք՝ Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։
Նաիրի Հունանյանը դատապարտված է ցմահ ազատազրկման ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և պատգամավորների սպանության մեղադրանքով»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Yerkirmedia.am-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան և արգելված է անգամ մտերիմների հետ տեսակցությունները։