Այն, ինչ կատարվում է սահմաններում, մի մեծ պատկերի փոքր հատվածն է։ Երասխի դեպքերից հետո կարծես թե մոռացել ենք, որ կա Սև լիճ, և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում»,- 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլեւս չունենք, որ արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, ցանկություն էլ չունի երկիրը, եւ Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանելու նման կարգի դրսեւորումներով»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ «Հայաստան» դաշինքի ղեկավարի՝ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա. հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպես փրկություն. այսինքն՝ հասունացվելու է մի վիճակ, որը մատուցվելու ոչ թե պարտություն, այլ փրկություն, ինչը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք:
Մանրամասն՝ տեսանյութում։