կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-22 19:11

Որոնողական աշխատանքները Մատաղիսում ավարտվել են ապարդյուն. ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքները Մատաղիսում ավարտվել են ապարդյուն. ԱԻՊԾ

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն: