Բաքվի դատարանը Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն:
Ըստ մեղադրական եզրակացության՝ իբրև թե հայ ռազմագերիներն ապօրինաբար անցել են Ադրբեջանի տարածք՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներն են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։
Հայ գերիների այս խմբի շինծու քրգործի նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 21-ին։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա ու այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։
Նշենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14, ապա՝ ևս 13 շիրակցի գերիների նկատմամբ։
Հավելենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։
Վեց ամիս դատապարտված գերիներից 12-ը եւ եւս 3 ռազմագերի հուլիսի 3-ին վերադարձել են Հայաստան։