կարևոր
952 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 18:37

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը պարտադիր կդառնա օտարերկյա քաղաքացիների համար

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը պարտադիր կդառնա օտարերկյա քաղաքացիների համար

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից:

Լաբորատորիաների ցանկն այստեղ` https://www.moh.am/#1/4152

Սեպտեմբերի 1-ից հավելվածի կիրառումը պարտադիր կդառնա օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից ՌԴ պետական սահմանի օդային անցակետերի միջոցով ՌԴ մուտք գործող Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար: Սակայն կրկին բացառություն կարվի երրորդ երկրներից ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով ՌԴ մուտք գործող այն քաղաքացիների համար, որոնք անցնում են տարանցիկ երթուղով կամ կարճ կանգառով: Այս դեպքում ևս նրանք պետք է ունենան վերջին երեք օրվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

«Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը կորոնավիրուսի տարածումը կանխարգելուն ուղղված վստահելի ժամանակակից գործիք է, որը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19-ի հանձնած թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով․ հավելվածը հասանելի է iOS (10-րդ և ավելի բարձր տարբերակներ), Android (5-րդ և ավելի բարձր տարբերակներ) օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքերի համար և կարելի է ներբեռնել AppStore–ից, GooglePlay–ից և AppGallery-ից։