կարևոր
2035 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-22 17:59

Այս երեխաները ապրելու են այսուհետ միայն մի մտքով՝ քո ձեռքով գերության հանձնած հայրենիքը պիտի ազատագրենք. Մետաքսե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այս երեխաները ապրելու են այսուհետ միայն մի մտքով՝ քո ձեռքով գերության հանձնած հայրենիքը պիտի ազատագրենք. Մետաքսե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի երեխաներն են: Իրենք գիտեն ինչ է պատերազմը, ինչպես են պայթում արկերը, իրենցից յուրաքանչյուրը հարազատ, ընկեր, բարեկամ է կորցրել, նրանք բոլորը հայրենիք են կորցրել: Այս մասին գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը և կից հրապարակել տեսանյութ:

«Նիկոլ Փաշինյան, երբ Արցախը վերջնականապես ու անդառնալի կործանելու փաստաթուղթը առջևդ կդնեն, հիշի՛ր, այս երեխաները կան, ապրում են կեղեքված Արցախում և ապրելու են ու այսուհետ միայն մի մտքով՝ քո ձեռքով գերության հանձնած հայրենիքը պիտի ազատագրենք...»,-նշել է պատգամավորը: