կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 15:34

Վանեցյանն առաջարկում է ստուգել հենց Գագիկ Մելքոնյանի անցած ճանապարհն ու դրա արդյունքում կուտակած ունեցվածքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայրենիք կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանցյանը դատական հայց է ներկայացնելու պաշտպանության նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Գագիկ Մելքոնյանի դեմ:

Վերջինը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե Վանեցյանը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ փախել է մարտադաշտից:

Վանեցյանը կրկին Հանրայինի եթերում հերքել է Մելքոնյանի պնդումները՝ հայտարարելով, որ մինչեւ պատերազմի վերջին օրն արել են հնարավոր ամեն ինչ՝ Արցախի ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության տակ են գործել՝ եղել այն բնագծերում, որտեղ պահանջվել է:

Արթուր Վանեցյանը նաեւ առաջարկել է ստուգել հենց Գագիկ Մելքոնյանի անցած ճանապարհն ու դրա արդյունքում կուտակած ունեցվածքը: Վանեցյանը Մելքոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Համոզված է՝ դատարանում հաղթելու են, իսկ Մելքոնյանը Հանրային եթերում այդ դեպքում պետք է հերքի իր իսկ հնչեցրած պնդումները:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: