կարևոր
817 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 14:45

Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացուն

Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացուն

Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին` Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից մասնակցելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Դուբակովը, ըստ մեղադրական եզրակացության, իբրև ապօրինի այցելել է Արցախ, որտեղ մասնակցել է Քարվաճառի շրջանում անցկացվող զորավարժություններին:

Այնուհետեւ հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Ադրբեջան, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, ահաբեկչական եւ սադրիչ գործողություններ կատարելու նպատակով, ու հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել:

Ավելի վաղ, Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ 

Այնուհետեւ հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Ադրբեջան, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, ահաբեկչական եւ սադրիչ գործողություններ կատարելու նպատակով, ու հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել:

Դուբակովի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, հանցավոր համայնքին մասնակցություն» ու «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո, նա հարկադրաբար կարտաքսվի: Դուբակովը դատարանում իր վերջին խոսքում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ հավատում է դատավարության արդարությանը: