կարևոր
1633 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-22 14:08

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը՝ հաստատելով խոշտանգումն ու ապօրինի ազատազրկումը

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը՝ հաստատելով խոշտանգումն ու ապօրինի ազատազրկումը

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»,- գրել է Լիպարիտ Դրմեյանը։

Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Բերդ քաղաքի մոտակայքում գտնվող Նավուր գյուղ` անտառում սունկ քաղելու: