կարևոր
352 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 12:59

Բարձրունի բնակավայրում էլեկտրաշչակ է գործարկվելու

Բարձրունի բնակավայրում էլեկտրաշչակ է գործարկվելու

Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրում հուլիսի 23-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- գրում է ԱԻՆ-ը: