կարևոր
322 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 12:33

ԱՄՆ-ն և Գերմանիան համաձայնության են եկել

ԱՄՆ-ն և Գերմանիան համաձայնության են եկել

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կավարտվի առանց ամերիկյան պատժամիջոցների. Վաշինգտոնն ու Բեռլինը համաձայնության են եկել այդ հարցում:

ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդն ասել է, որ աշխատանքի այս փուլում պատժամիջոցներն անարդյունավետ են, իսկ Գերմանիան խոստացել է աջակցել Ուկրաինային՝ երկարացնելու այդ երկրի տարածքով գազի տարանցումը նաեւ նոր գազատարի գործարկումից հետո:

Բացի այդ, կողմերը պայանավորվել, որ չպետք է թույլ տալ Մոսկվային օգտագործել գազատարը որպես քաղաքական լծակ Եվրոպայի դեմ:

Նշենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արեւմտյան Եվրոպա մղել: ԱՄՆ-ը դեմ էր այս նախագծին՝ այն համարելով սպառնալիք Եվրամիության եւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը: Իսկ Բեռլինի ու Վաշինգտոնի միջեւ այս համաձայնության մասին գերմանական Die Welt թերթը գրում է, որ որպես փորձառու եւ հեռատես քաղաքական գործիչ, Անգելա Մերկելը իր պաշտոնավարության վերջում փորձել է ավարտին հասցնել այս նախագիծը՝ առանց ԱՄՆ կողմից խոչընդոտների: Ու փաստացի, գործարքը Մերկելի նվերն էր Ռուսաստանի նախագահին` իր պաշտոնավարման ավարտին: Հոդվածի հեղինակը կարծում է, որ ԱՄՆ-ն Գերմանիայի կարիքն ունի Չինաստանի դեմ պայքարի համար, ու որ Մերկելը լիովին օգտվել է այս իրավիճակից՝ գազի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար: