Հուլիսի 23-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում նախատեսված 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն 950 հանդիսական: Այդ մասին տեղեկացրել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան: Դրանք բոլորն էլ կլինեն պաշտոնատար անձիք. գրում է sports.ru-ն:
Դեռևս հայտնի չէ բացման արարողությանը մասնակցող մարզիկների քանակը: Նրանք պարտադիր կկրեն բժշկական դիմակներ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:
Յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր` մեկական կին և տղամարդ: ՄՕԿ-ն այս խաղերը փորձում է անցկացնել գենդերային հավասարության նշանաբանով: Մասնավորապես` այս խաղերում կին մասնակիցների թիվը կազմելու է 48,8 տոկոս:
Փոփոխություններ են կատարվել նաև երդման արարողությունում: Տեքստը կարտասանի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց եռյակը (մեկական մարզիկ, մրցավար և մարզիչ):
Դեռ անհայտ են արարողության մանրամասները: Շքերթի ընթացքում պատվիրակությունների մուտքը ստադիոն կլինի ճապոնական այբուբենով:
Հայաստանը 13-րդն է մուտք գործելու ստադիոն: