կարևոր
1429 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 12:08

Խնդրում եմ միջամտել Ալիևին քրեական պատաuխանատվnւթյան ենթարկելու գործում. լեհ քաղաքական գործիչը դիմել է Մակրոնին

Խնդրում եմ միջամտել Ալիևին քրեական պատաuխանատվnւթյան ենթարկելու գործում. լեհ քաղաքական գործիչը դիմել է Մակրոնին

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով միջամտել և օգնել Արցախյան պատերազմnւմ հայերի դեմ ռազմական հանցագnրծnւթյnւնների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատաuխանատվnւթյան ենթարկելու հարցում:

Բացի այդ, նա նամակին կցել է Ադրբեջանի ռազմական հանցագnրծnւթյnւնների վերաբերյալ իր հեղինակած գրքույկի 150 օրինակ:

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Խնդրում եմ Ձեզ միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատաuխանատվnւթյան ենթարկելու գործում, որը, որպես պետության ղեկավար և զինված nւժերի գերագույն գլխավոր հրամանատար, կատարել է փաստաթղթերով հաստատված հանցագnրծnւթյnւններ մարդկության դեմ և ռազմական հանցագnրծnւթյnւններ հայերի դեմ ՝ Արցախյան հшկամարտnւթյшն ընթացքում՝ «Պшտերшզմի զnհերի պաշտպանության Ժնևյան կոնվենցիաների (1949 թ.)՝ լրացուցիչ արձանագրություններով» (1977 թ.), Հաագայի հռչակագրերի (1899 թ.), Ցամաքային պատերազմի սկզբունքների մասին Հաագայի չորրորդ կոնվենցիայի (1907), քիմիական և գազային զենքի օգտագործման արգելքի մասին արձանագրության ( 1925) հիման վրա:

Խնդրում եմ ֆրանսիական տարածքում ադրբեջանցի հանցագnրծների դшտшվшրnւթյшն համար տեղ տրամադրել:

Խնդրում եմ шրգելել Իլհամ Ալիևին, նրա ամբողջ ընտանիքին և ադրբեջանցի բարձրաստիճան անձանց մուտքը Ֆրանսիա և Եվրամիություն:

Նամակին կցում եմ իմ հրապարակած գրքույկի մի քանի օրինակ` հայերի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագnրծnւթյnւնների մասին»:

Նշենք, որ Թոմաշ Լեխ Բուչեկն ավելի վաղ նամակներ և բրոշյուրներ էր ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: