կարևոր
280 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 11:16

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Արցախում հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։