կարևոր
1042 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-22 10:59

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվի Մատաղիսում

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվի Մատաղիսում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մատաղիսում։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1604 դի։