կարևոր
442 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 10:41

Տրակտորի անվադողի պայթելու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ

Տրակտորի անվադողի պայթելու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:

17:45-ի սահմաններում 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում կայանված տրակտորը փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած ալիքը վնասել է բակում կայանված ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները, դռները և այլ իրեր: Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները: Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր 2 մարդու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Քաղաքացին կրել է խոշոր չափի նյութական վնաս ու գյուղացիները խնդրանքով դիմում են Արագածոտնի մարզպետին, որպեսզի սոցիալապես անապահով տուժված ընտանիքին օգնության ձեռք մեկնեն: