Հուլիսի 22-ին՝ ժամը 00:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «Opel Astra», «Kia Cerato» և «Kia Forte» ավտոմեքենաների վրա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ մասնատել են, ապա ճանապարհից հեռացրել ծառը։
Լուսանկարները Ծովինար Կոստանյանի ֆեյսբուքյան էջից: