Հուլիսի 22-ը տարվա 203-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 162 օր։
- 1099 թ. - խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին։
- 1878 թ. - ծնվել է Յանուշ Կորչակը, լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, ով քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների և երեխաների լրիվ հավասարության ոլորտում (մահ. 1942 թ.)։
- 1915 թ. - Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ և գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։
- 1918 թ. - Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն։
- 1927 թ. - հիմնադրվեց Ռոմա իտալական ֆուտբոլային ակումբը։
- 1944 թ. - ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը։
- 1965 թ. - ծնվել է Շոն Մայքլզը, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար, ռեկորդային՝ 10 անգամ հաղթել է Pro Wrestlin Illustrated հանդեսի Տարվար մարտ անվանակարգը։
- 2011 թ. - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 77 մարդ, 151-ը ստացան վնասվածքներ։