կարևոր
382 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-21 23:55

Հուլիսի 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40...+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում hուլիսի 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում hուլիսի 22-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +26, ցերեկը՝ +39, երեկոյան՝ +36 աստիճան ջերմություն։