կարևոր
3982 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-21 23:36

Երևանում ուժեղացված ծառայություն է, Ոստիկանությունը պատճառը չի հայտնում

Երևանում ուժեղացված ծառայություն է, Ոստիկանությունը պատճառը չի հայտնում

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանները կանգնեցնում են մեքենաները, խուզարկում։

Որոշ տեղեկություններով` Հայաստան են ներթափանցել դիվերսիոն խմբեր։ Մի մասն էլ պարզապես ինչ-որ կրակոցների հետ է կապում: Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզապես հայտնել է, որ Երևանում ուժեղացված ծառայություն է, բաց պատճառը չեն ասել։

168.am-ը հայտնում է, որ այս պահին քաղաքի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, Կարապի լճի` Հյուսիսային պողոտայի դիմաց գտնվող տարածքում` Թումանյան փողոցի վրա, անհասկանալի լարված իրավիճակ է։ Դիմակավորված զինված ուժայինները բլոկ-պոստ են տեղադրել այդ հատվածում, ստուգում են փողոցի այդ հատվածով անցնող տառացիորեն բոլոր մեքենաներն ու մարդկանց։ Ստուգում են փաստաթղթերը, բացում մեքենաների բեռնախցիկները, որոշ մարդկանց ու մեքենաների հետևից անգամ գնում են։ Խայտառակ խցանում է, և որևէ մեկը որևէ բացատրություն չի տալիս։ Տարածքում կան ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկաններ, ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ 22:50-ի դրությամբ փողոցն արդեն բացվել է։

Իսկ Երևանից դեպի մարզեր ճանապարհներին դեռ շարունակվում են ավտոմեքենաների խուզարկությունները:  

Ժամը 20:34-ի սահմաններում Երևանից դեպի Սևանի մայրուղի էին շարժվում լուսային ազդանշանները միացրած մեծ քանակությամբ ոստիկանական մեքենաներ։ Դրանց մեջ դիմակավորված անձինք էին։

Այս պահին նաև Երևանից դեպի Աշտարակի մայրուղի են շարժվում մեծ քանակությամբ ՊՆ -ի Ուրալ մակնիշի մեքենաներ։