կարևոր
364 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 22:00

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Այսօրվա դրությամբ, առաջին դեղաչափով պատվաստվել է 33.6 մլն մարդ, իսկ 22.6 միլիոնը ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ, այսինքն, ամբողջությամբ պատվաստված են»,- ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Գոլիկովան: