կարևոր
217 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 20:47

Կաննի կինոփառատոնի ընթացքում թեստավորվել է շուրջ 28 հազար հյուր

Կաննի կինոփառատոնի ընթացքում թեստավորվել է շուրջ 28 հազար հյուր

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել այցելուների կորոնավիրուսային թեստերի վրա: Այս մասին հայտնում է Variety-ն:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է շուրջ 28 հազար հյուր: ԵՄ քաղաքացիներին թույլատրվել է չանցնել հետազոտություն՝ պատվաստման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու պարագայում:

Կաննի կինոփառատոնն այս տարի անցել է հուլիսի 6-17-ը: Գլխավոր մրցանակը ստացել է Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը: