կարևոր
364 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 19:36

Ֆրանսիայում վիճահարույց սահմանափակումներն ուժի մեջ են մտել

Ֆրանսիայում վիճահարույց սահմանափակումներն ուժի մեջ են մտել

Այսօրվանից Ֆրանսիայում թանգարան ու կինոթատրոն այցելելու համար պետք է ցույց տալ կորոնավիրուսի դեմ պատվաստման էլեկտրոնային վկայական կամ վերջերս արած թեստի բացասական պատասխան:

Վիճահարույց որոշումն ուժի մեջ է մտել: Ֆրանսիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել՝ արդյոք այս սահմանափակումները կիրառել նաեւ սրճարաններ, ռեստորաններ ու առեւտրի կենտրոններ մտնելու համար:

Նշենք, որ երեկ Ֆրանսիայում արձանագրվել է Քովիդ-19-ի 18 հազար նոր դեպք: Երկրի առողջապահության նախարարի խոսքով՝ սա նշանակում է, որ մեկ շաբաթում վարակի տարծման տեմպերն աճել են 150 տոկոսով:

Խիստ սահմանափակումների դեմ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում օրերս զանգվածային ցույցեր են անցկացվել: Այսօր էլ դժգոհողները ողողել են մայրաքաղաք Փարիզի փողոցները:

Ֆրանսիացիները նախագահ Մակրոնի կառավարությանը մեղադրում են մարդու իրավունքները ոտնահարելու համար: