կարևոր
1123 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-21 19:17

Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արշավախմբով՝ 3 ավտոմեքենայով, քաղաքացիները բաձրացել են Արագած լեռ (մոտ 3300 մ հատվածում), խմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է փրկարարների ու բժիշկների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ահազանգը փոխանցվել է Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչություններ, որտեղից հրշեջ-փրկարարների խումբը ուղևորվել է նշված վայր:

Փրկարարները և ոստիկանները մոտ 3 կմ ավտոմեքենաներով կարողացել են մոտենալ Արագած լեռան ստորոտին, որից հետո մոտ 3,5 կմ ոտքով հասել են արշավախմբի անդամներին:

Պարզվել է՝ ռադիոտեխնիկական չափումների մեկնած խումբը` 8 քաղաքացի, չի կարողացել դժարանցանելի որոշ հատվածով շարժվել, քանի որ խմբի անդամներից 48-ամյա Գևորգ Մարտիրոսյանի ինքնազգացողությունը շոգի պատճառով վատացել է:

Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են։