կարևոր
415 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 18:38

Կորոնավիրուսի «դելտա» շտամով երկրների թիվը շարունակում է աճել

Կորոնավիրուսի «դելտա» շտամով երկրների թիվը շարունակում է աճել

Այն երկրների եւ տարածքների թիվը, որտեղ տարածված է կորոնավիուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 13-ից մինչեւ 20-ն աճել է 13-ով եւ հասել 124-ի: Հուլիսի 21-ին այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ընդգծվում է, որ չորս շտամների («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա») տարածման աշխարհագրությունը, որոնք դասվել են «անհանգստություն հարուցող տարբերակերի» (անգլ. - variants of concern, VOC) կատեգորիային, շարունակում է աճել»: Ըստ որում, փորձագետների կանխատեսումներով՝ «դելտան» արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին եւ առաջիկա ամիսներին կդանա գերակշռող աշխարհում:

ԱՀԿ-ում անհանգստություն է հարուցում այն բոլոր չորս շտամների շարունակվող տարածումն աշխարհում, որոնք դասվում են VOC կատեգորիային: «Ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, հուլիսի 20-ի դրությամբ առկա էր 180 երկրներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա է 130 պետություններում (յոթով ավելի, քան նախորդ շաբաթ), իսկ «գամման», որը սեպտեմբերին հայտնաբեվել է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել է 75-ից մինչեւ 78 երկիր: