կարևոր
235 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 18:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Հուլիսի 20-ին կատարվել է 72 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9927 քաղաքացու հետազոտություն, որից 950-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2933 դեպք: Կատարվել է 27 879 թեստավորում: