կարևոր
442 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 15:25

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2021թ․ հունվարի 14-ին։