կարևոր
274 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 15:32

ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 704 նոր դեպք

ՌԴ-ում հայտնաբերվել է  կորոնավիրուսային վարակի 23 704 նոր դեպք

 Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 160,3 միլիոն թեստ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

Անցած մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային վարակի 23 704 նոր դեպք:

Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիուսի ավելի քան 160,3 միլիոն թեստ: Անցած օրը կատարվել է 435 հազար հետազոտություն:

Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով հուլիսի 21-ի դրությամբ բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 1,2 միլիոն մարդ: