կարևոր
304 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 14:13

2032-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ավստրալիայում

2032-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ավստրալիայում

2032 թվականի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Այս որոշումն ընդունվել է Տոկիոյի ՄՕԿ-ի նստաշրջանում, Բրիսբենը միակ թեկնածուն էր, որը հայտ էր ներկայացրել ՄՕԿ-ին: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո 2024 թվականին ՕԽ-ը կկայանան Փարիզում, 2028 թվականին էլ կացնցկացվեն ամերիկյան Լոս Անջելես քաղաքում:

Ավստրալիան նախկինում երկու անգամ անցկացրել է ամառային օլիմպիական խաղեր: 1956-ին Օլիմպիական խաղերն անցկացվել են Մելբուրնում, իսկ 2000-ին՝ Սիդնեյում: