կարևոր
415 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-21 14:09

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք․ դա անընդունելի է․ սենատոր Ռոբերտ Մենենդես

Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք․ դա անընդունելի է․ սենատոր Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ. այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:

Ի պատասխան այս նկատառման՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Արցախյան խնդրի կարգավորմանը»,- նշել է Դոնֆրայդը: