կարևոր
565 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 13:34

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 14 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 14 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Դավիթ Անհաղթի 6-10 համարներ իրենց կոտորակներով, Կ.Ուլնեցու 1-60 համարներ իրենց կոտորակներով, Հյուսիսային ճառագայթ, «Հաղթանակի» զբոսայգի, Բաբայան, Վարշավյան, Ա.Տիգրանյան փողոցներ, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Միասնիկյան պողոտա 2-42 զույգ և 3-61 կենտ համարներ: