կարևոր
148 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 13:01

Արարատի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Արարատի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 մարդ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։