կարևոր
235 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-21 12:09

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ շաբաթում 12 տոկոսով աճել Է

Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ շաբաթում 12 տոկոսով աճել Է

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել Է 12 տոկոսով, իսկ մահացությունը՝ 1 տոկոսով: Ընդամենն արձանագրվել են վարակման ավելի քան 3,4 միլիոն դեպք եւ 56 հազարից ավելի մահացու վախճան, հուլիսի լույս 21-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«Հիվանդության նոր դեպքերի ընդհանուր թիվն անցյալ շաբաթ (հուլիսի 12-ից մնչեւ 18-ը) եղել Է 3,4 միլիոն, ինչը 12 տոկոսով ավելի Է նախորդ շաբաթվա համեմատ»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: Մեկ շաբաթում մահացել է 56 հազարից ավելի մարդ, ինչը 1 տոկոսով ավելի է, քան նախորդ յոթ օրում: Հուլիսի 12-ից մինչեւ 18-ն աշխարհում հայտնաբերվել են 3 429 645 վարակվածներ, եւ արձանագրվել Է 56 767 մահացու վախճան: Հուլիսի 18-ի դրությամբ ընդալմենը եղել են ախտահարման 190 169 833 դեպք եւ հիվանդների մահվան 4 086 000 դեպք: Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Աֆրիկայում (5 տոկոսով):